Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում․ Սրբուհի Գալյան

Լուրեր

19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
Բոլորը

Սրբուհի Գալյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող պլանավորված և իրականացվող քայլերը․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ըստ այդմ՝
• Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում՝ 3 անդամից բաղկացած հանձնաժողովի տեսքով։
• Հանձնաժողովին կվերապահվեն վարույթ իրականացնելու, միջամտող, խորհրդատվական լիազորությունները։
• Նախատեսվում է տվյալների մշակում նախատեսող օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների պարտադիր տրամադրման լիազորություն։
• Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անդամներից, գլխավոր քարտուղարից և քարտուղարի տեղակալից բացի անհրաժեշտ է առնվազն երեք կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանում, ինչպես նաև օժանդակող անձնակազմ։
• Անհրաժեշտ է նաև հանձնաժողովին ապահովել սեփական գույքով և առանձին բյուջետային ֆինանսավորմամբ։
• Հանձնաժողովի անդամների ընտրությունը, ռեսուրսների տրամադրումը, ինչպես նաև օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. 1-ին եռամսյակում»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։ Փաշինյանը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխան, գործառնական և ինստիտուցիոնալ անկախությամբ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծումը։