Կիևը պնդում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ՌԴ-ի տարածքում ոչնչացրել են «Օրեշնիկ» հրթիռներից մեկը

Լուրեր

01.07.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են «Օրեշնիկ» հրթիռներից մեկը։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկն այս մասին հայտարարել է երկրի  նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Մալյուկը պարզաբանել է, որ սա տեղի է ունեցել 2023 թվականի ամռանը, երբ «Օրեշնիկ» հրթիռի գոյության մասին դեռևս հրապարակայնորեն չէր հայտարարվել:

«Դրանով զբաղվել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Գլխավոր հետախուզական վարչությունը և Արտաքին հետախուզական ծառայությունը: Ոչնչացումը 100%-անոց էր,  դա շատ հաջող գործողություն էր»,- հայտարարել է նա՝ նշելով, որ գործողության մասին այդ ժամանակ չի հրապարակվել, սակայն հաղորդվել է Ուկրաինայի նախագահին և համաշխարհային առաջնորդներին:

Վլադիմիր Զելենսկին և Վասիլ Մալյուկն ընդգծել են, որ հրթիռը ոչնչացվել է Ռուսաստանի տարածքում՝ Աստրախանի մարզի Կապուստին Յար զորավարժարանում: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ դա երեք առկա հրթիռներից մեկն է, և որ Ռուսաստանը, նրա խոսքով, պոտենցիալ ունակ է տարեկան արտադրել մինչև վեց նման հրթիռ։

«Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի մասին հայտնի էր դարձել 2024 թվականի նոյեմբերի 21-ից հետո, երբ Դնեպր քաղաքը հարձակման էր ենթարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի