ԱՄՆ-ը և Հնդկաստանը պաշտպանական ոլորտում համագործակցության 10-ամյա պայմանագիր են ստորագրել

Լուրեր

28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներ Փիթ Հեգսեթը և Ռաջնաթ Սինգհը պաշտպանության ոլորտում կարևոր համաձայնագիր են ստորագրել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-Հնդկաստան պաշտպանական գործընկերությունն ամրապնդելու 10-ամյա շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է Մալայզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների  ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում։ Հեգսեթն ասել է, որ պայմանագիրը «տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն» է ու կնպաստի երկու երկրների միջև ավելի խորը համակարգմանը, հետախուզական տվյալների փոխանակմանը և տեխնոլոգիական համագործակցությանը։

«Սա կարևոր քայլ է մեր զինված ուժերի համար, ճանապարհային քարտեզ՝ հետագա ավելի խորը և ավելի իմաստալից համագործակցության համար»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարը։

Իր հերթին, հնդիկ նախարարը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերոջ հետ «արդյունավետ հանդիպումը»։ Նա ընդգծել է, որ համաձայնագիրը «կսկսի նոր դարաշրջան» Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանական հարաբերություններում։ Սինգհը նշել է, որ ստորագրված փաստաթուղթն արտացոլում է երկու երկրների միջև «աճող ռազմավարական մերձեցումը» և կարևոր նշանակություն ունի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար։

Հնդկաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50% մաքսատուրք էր սահմանել հնդկական որոշ ապրանքների համար՝ Նյու Դելիի կողմից ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելուց հրաժարվելուց  հետո։ Դրանից հետո Հնդկաստանը դադարեցրել էր  ամերիկյան ռազմական տեխնիկայի գնումները։

Ռուսաստանի նավթային ոլորտի վրա ԱՄՆ նոր մաքսատուրքերի սահմանումից հետո լուրեր տարածվեցին, որ Հնդկաստանը դադարեցնում է Ռուսաստանից նավթի հետագա գնումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն վստահեցրել է դրանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի