Բեռլինում կայացել ՀՀ-ի և Գերմանիայի ֆինանսատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

Գերմանիայի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի համանախագահությամբ։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ–գերմանական տնտեսական համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով առևտրի, ներդրումների, փոքր և միջին բիզնեսի, վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

«Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է ամուր ու վստահելի գործընկերություն՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և ներառական տնտեսական աճի արժեքների վրա։ Այսօրվա երկխոսությունը ևս մեկ քայլ է մեր համագործակցության խորացման և Հայաստանի կայուն ու կանաչ զարգացման երկարաժամկետ տեսլականին աջակցելու ուղղությամբ»,– նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ Հայաստանում բարեփոխումների, կայուն զարգացման և կանաչ տնտեսության խթանման գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար։