Ալեքսանդր Կոչուբաևը չի ներկայացել «Սրբազան պայքար» շարժման գործով նիստին, բայց դիմում է ուղարկել դատարան

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

«Սրբազան պայքար» շարժման գործով այսօրվա դատական նիստին մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը չի ներկայացել: Նա դիմում է գրել դատարան այն մասին, որ թեև իր խափանման միջոց կալանքը փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով՝ իր աշխատանքային համակարգիչն, ինչպես նաև ծառայողական մեքենան առգրավված են, ուստի՝ չի կարող ներկայանալ դատարան և պաշտպանություն իրականացնել:

Կոչուբաևը նաև դատարանին հայտնել էր, որ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի դրանք վերադարձվեն:

Նշենք, որ այս գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի շահերը պաշտպանող Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար: Նա կալանավորվել է, ապա օրեր առաջ խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով: Այսօրվա նիստը Կոչուբաևի բացակայության պատճառով չհետաձգվեց, քանի որ պաշտպաններից Արայիկ Ներսիսյանը պատրաստակամություն հայտնեց այս նիստի ընթացքում ստանձնել Ալեքսանյանի պաշտպանությունը:

Արաքս Մամուլյան