Սաուդցի լրագրողին սպանել են Սուդյան Արաբիայի պլանները բացահայտելու համար
Քաղաքականություն
29.10.2018 | 14:35Ստամբուլում սպանված աուդցի լրագրող Ջամալ Խաշոգը սպանվել է Սաուդյան Արաբիայի՝ Յեմենում քիմիական զենք կիրառելու պլանները բացահայտելու պատճառով․ փոխանցում է presstv.com-ը։
Լրագրողը փաստեր ու վկայություններ է ունեցել, որոնք ապացուցել են Սաուդյան Արաբիայի կողմից Յեմենում քիմիական զենքի ու դաժան ագրեսիայի կիրառումը։
Սաուդյան Արաբիայի կառավարության տեղեկատվական կենտրոնը և ընդհանուր հետախուզության վարչությունը բացահայտել են, որ «արքայական շրջանի» անդամներից մեկը պատվիրել է առևանգել անհարմարություններ պատճառող լրագրողին և վերադարձնել նրան Սաուդյան Արաբիա։
Այդուհանդերձ, պատվերն ուղղակիորեն չի ստացվել թագաժառանգ Մոհամմադ բեն Սալմանից և, առհասարակ, հայտնի չէ՝ նա տեղյա՞կ է եղել, թե՝ ոչ։
Եվ չնայած նրան, որ Խաշոգը պետք է վերադարձվեր Ռիադ, «դռները բաց են թողնվել», որպեսզի մինչև սպանությունը լրագրողը նոր բացահայտումներ անի։