14 մլն դրամ են հափշտակել ընկերության չհրկիզվող պահարաններից

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 27-ին ժամը 09․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ժամը 5․30-ից մինչև 9։00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Դավիթ Բեկի փողոցում գործող ընկերության աշխատասենյակի դռան փականը, մտել ներս, կոտրել երկու չհրկիզվող պահարանները, գումար գողացել, ինչպես նաև՝ կոտրել գույքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր են ժամանակել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Ընկերության տնօրենից ընդունվել է հաղորդում։ Վնասի չափը պարզվում է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նշենք, որ դեպքին անդրադարձել է Shamshyan.com-ը՝ հայտնելով, որ խոսքը «Դրագսման» ՍՊԸ-ից ենթադրյալ հափշտակության մասին է։

«Անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ: Դուրս գալիս կոտրել են նաև գույքը»,- գրել է կայքը։

Արաքս Մամուլյան