Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին․ հարձակման է ենթարկվել մանկական հիվանդանոցը, կան վիրավորներ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Չորեքշաբթի առավոտյան ռուսական զորքերը հարված են հասցրել ուկրաինական Խերսոնի Դնեպրովսկի շրջանին՝ զգալի վնաս հասցնելով բժշկական հաստատությանը։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Վիրավորների թվում կան երեք աշխատակիցներ և մեկ երեխա։ Ինը տարեկան աղջիկը ստացել է ականի պայթյունի վնասվածք և ոտքի բեկորային վնասվածք։ Բժշկական հաստատության աշխատակիցները ստացել են պայթյունի վնասվածքներ և տարբեր ծանրության վերքեր»,- գրել է նա Տելեգրամում։

Խերսոնի շրջանային դատախազությունը, իր հերթին, հայտնել է, որ մանկական հիվանդանոցը հարվածների տակ է հայտնվել։

«Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա և երեք բուժաշխատող»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիվանդանոցի շենքը լուրջ վնաս է կրել, իսկ պայթյունի ալիքը վնասել է մոտակա կառույցները, հայտարարել է դատախազությունը։

Ռուսական զորքերը չեն մեկնաբանել այս հայտարարությունը, ինչպես նաև Խերսոնի վրա նախկին հարձակումները: Քաղաքը փաստացի գտնվում է առաջնագծում, շփման գիծ է ծառայում Դնեպր գետը: Մյուս ափը գրավված է Ռուսաստանի կողմից: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են պարբերաբար կրակ բացելու մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի