Թուրքիայի ԶՈՒ-ն ստացել է տեղական արտադրության առաջին մարտական ​​տանկերը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է տեղական արտադրության առաջին՝ «Ալթայ» մարտական ​​տանկերը զինված ուժերին մատակարարելու արարողությունը՝ վերահաստատելով երկրի հանձնառությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում լիակատար ինքնաբավության հասնելուն։

««Ալթայ»-ով մենք տանկային տեխնոլոգիաների նոր դարաշրջան ենք բացել։ Մենք վստահ քայլեր ենք ձեռնարկում պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի լիակատար անկախության հասնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը Անկարայում կայացած արարողության ժամանակ։

Նա նաև պաշտոնապես բացել է բարձր տեխնոլոգիական գործարանը, որտեղ կարտադրվեն այս տանկերը և դրանց Batu էներգաբլոկը։

Էրդողանը նշել է, որ ամսական կարտադրվի ութ Altay տանկ։ Առայժմ թուրքական բանակի սպառազինության մեջ կմտնի երեք տանկ։ Նախագծի շրջանակում, ընդհանուր առմամբ, կմատակարարվի 250 տանկ․ 85-ը՝ T1 կոնֆիգուրացիայով և 165-ը՝ T2 կոնֆիգուրացիայով։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ գործարանն ամսական կարտադրի նաև 10 նոր սերնդի «Ալթայ» 8×8 զրահապատ մարտական ​​մեքենա։

«Ալթայ» նախագիծը սկզբնավորումից ի վեր բախվել էր խոչընդոտների և ուշացումների, հիմնականում՝ արտահանման լիցենզիաների սահմանափակումների պատճառով։

«Մեր ժամանակակից օդային, ցամաքային և ծովային տրանսպորտային հնարավորությունների շնորհիվ մենք շարունակում ենք նոր գլուխ գրել պատմության մեջ։ Մենք այլևս այն ազգը չենք, որը հետևում է ուրիշներին։ Մենք այժմ այն ​​ազգն ենք, որին հետևում են»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան այժմ աշխարհում 11-րդ խոշորագույն պաշտպանական արտահանողն է։

«2024 թվականին մենք ապահովեցինք անօդաչու թռչող սարքերի համաշխարհային արտահանման շուկայի 65%-ը, ինչը նշանակում է, որ աշխարհում վաճառված յուրաքանչյուր 100 անօդաչու թռչող սարքերից 65-ը մատակարարվել են մեր կողմից»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի