Աֆղանստանի քաղաքացին «լավ կյանքի» ակնկալիքով ապօրինի խախտել է 3 պետական սահման ու ձերբակալվել միայն հայ-թուրքական սահմանին
Հասարակություն
29.10.2018 | 13:24Հայ-թուրքական սահմանի Արտաշատի հատվածում սահմանապահները սահմանի ապօրինի խախտման փորձի ժամանակ Աֆղանստանի քաղաքացու են ձերբակալել, տեղեկացնում է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության լրատվական ծառայությունը։
Նախնական տեղեկություններով, «լավ կյանքի» ակնկալիքով սահմանախախտը կարողացել է ապօրինի հատել Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան և Իրան-Թուրքիա սահմանները և ձերբակալվել է միայն հայ-թուրքական սահմանին։
Նա փոխանցվել է համապատասխան մարմիններին տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար։