Վենեսուելայում պահանջում են ընդդիմության առաջնորդներին, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկրին զրկել քաղաքացիությունից

Լուրեր

28.06.2026 | 14:08
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
28.06.2026 | 14:01
Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ
28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դաշնակից Լուիս Ռատտին պահանջում է, որ Գերագույն դատարանը չեղարկի ընդդիմության առաջնորդների քաղաքացիությունը, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյի, անցյալ տարվա նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսի և ընդդիմության նախկին առաջնորդ Խուան Գուայդոյի, ինչպես նաև առնվազն հինգ լրագրողների, գրում է Current time-ը։

Ռատտին սա առաջարկում է երկրի նկատմամբ ընդդիմության «անբարյացակամության» պատրվակով: Նա նաև մեղադրում է Մաչադոյին և այլ ընդդիմադիր գործիչներին օտարերկրյա պետությունների հետ համագործակցության մեջ, նշում է Bloomberg-ը։ Ռատտին արդեն դիմում է ներկայացրել Վենեսուելայի Գերագույն դատարան՝ այդ անձանց քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ։

Ռատտին ձեռնարկատեր և ավետարանչական հոգևորական է։ Նա Վենեսուելայում մի քանի անգամ առաջադրվել է  խորհրդարանական և նախագահական ընտրություններում։ Նա չավիստ է, գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի մտերիմ դաշնակիցը։

Վենեսուելայի Սահմանադրությունը նշում է, որ ծնունդով վենեսուելացիները չեն կարող զրկվել քաղաքացիությունից։ Մասնագետներն արդեն համեմատել են Ռատտիի առաջարկները Նիկարագուայի առաջնորդ Դանիել Օրտեգայի քաղաքականության հետ, որն ընդդիմադիր գործիչներին և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին զրկել է քաղաքացիությունից։

Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել 2025 թվականի աշնանը՝ «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների առաջխաղացման գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման համար պայքարի համար»։ Նա 2024 թվականի ընտրություններում Վենեսուելայի նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածուն էր, սակայն իշխանությունները հանել էին  նրան  և նրա տեղը զբաղեցրել էր Էդմունդո Գոնսալեսը։

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն այս ընտրությունների արդյունքներով կրկին  հայտարարել էր իր հաղթանակի մասին, սակայն ՄԱԿ-ը, Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ը Գոնսալեսին են ճանաչել որպես Վենեսուելայի ընտրված նախագահ։

Բացառությամբ Մաչադոյի՝ Ռատիի ցուցակում ընդգրկված անձանց մեծ մասը, այդ թվում՝ Գոնսալեսը, ներկայում բնակվում են աքսորում՝ արտերկրում։ Մաչադոն երկրում է, բայց թաքնվում է. Վենեսուելայի իշխանություններն առգրավել են նրա անձնագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի