Ուկրաինային ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ բանակցություններ են ընթանում միաժամանակ Շվեդիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Զելենսկի

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ զուգահեռ բանակցություններ է վարում Շվեդիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ՝ Կիևին ինքնաթիռների մատակարարման հարցով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ընդհանուր ապագա պահանջարկը 250 ժամանակակից ռազմական ինքնաթիռ է, այդ թվում՝ շվեդական Gripen, ամերիկյան F-16 և ֆրանսիական Rafale։

«Հաշվի առնելով մեր օդաչուների փորձը և թշնամու կարողությունները՝ սա Ուկրաինայի համար օպտիմալ ընտրություն է»,- ասել է նա՝ նշելով, որ շվեդական կործանիչները առաջնահերթություն են, քանի որ դրանք ամենաէժանն են արտադրության և պահպանման համար և կարող են կրել Ուկրաինային անհրաժեշտ զենքի մեծ մասը։

Զելենսկիի խոսքով՝ Շվեդիայի հետ արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել ոչ միայն Կիևին Gripen E մոդելի 150 միավոր մատակարարելու, այլև դրանց արտադրությունն Ուկրաինայում տեղայնացնելու վերաբերյալ։ Նախօրեին Financial Times-ը, հղում անելով Saab-ի ղեկավարությանը, հայտնել էր, որ իրենց արտադրող ընկերությունը ցանկանում է գործարան բացել Ուկրաինայում՝ ինքնաթիռի վերջնական հավաքման և փորձարկման, իսկ հետագայում՝ հնարավոր է՝ նույնիսկ մասնակի արտադրության համար։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը։ Տուսկը նշել էր, թե իրենց վերջին զրույցի ժամանակ Զելենսկին, իբր, ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է կռվել ևս երկու-երեք տարի»։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր խոսքերը վերաբերել են ոչ թե պատերազմի տևողության վերաբերյալ կանխատեսումներին, այլև գործընկերների կողմից Ուկրաինայի կայուն աջակցության ֆինանսական ռազմավարության մասին, մասնավորապես՝ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման միջոցով։

«Երբ ինչ-որ մեկն ասում է, որ Ուկրաինան պատրաստ է ևս մի քանի տարի կռվել, ես սա ընդգծել եմ բոլոր եվրոպացի առաջնորդներին՝ մենք տասնամյակներ չենք կռվի։ Բայց դուք պետք է ցույց տաք, որ ունակ եք կայուն կերպով աջակցել Ուկրաինային որոշակի ժամանակահատվածում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ եվրոպացի գործընկերները ներկայում մշակում են երկու-երեք տարվա ֆինանսական օգնության ծրագիր՝ քաղաքական փոփոխություններից անկախ շարունակական աջակցություն ապահովելու համար։

«Պատերազմը կարող է ավելի շուտ ավարտվել, բայց գումարը, ամեն դեպքում, անհրաժեշտ է՝ վերակառուցման, կայունության համար։ Դա այն մասին չէ, որ որևէ մեկն ուզում է կռվել, այլ այն մասին, որ Ուկրաինան չկորցնի դիմադրելու իր ունակությունը»,- եզրափակել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է ուկրաինական նոր «Ֆլամինգո» և «Ռուտա» հրթիռների մարտական ​​կիրառման մասին։

««Ֆլամինգո»-ն օգտագործվել է մարտերում։ «Ռուտա»-ն  ունեցել է մարտական կիրառում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այս տարի փորձենք ոչ թե մեկ, երկու կամ երեք, այլ լրջորեն փորձարկենք դրանք։ Մենք շարժվում ենք դեպի այդ կողմ։ Մենք հավատում ենք, որ կհաջողենք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի