Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է 22 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հյուսիսարևմտյան Բալըքեսիր նահանգի Սընդըրգի շրջանում երեկ երեկոյան ժամը 22:49-ի սահմաններում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի  Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։

Ըստ Bianet-ի՝ էԷպիկենտրոնից ստացված լուսանկարները ցույց են տվել, որ Սընդըրգիում որոշ շենքեր փլուզվել են: Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն հայտարարել է, որ փլուզված շենքերի բնակիչները տարհանվել են՝ դրանց անկայունության պատճառով:

Երկրաշարժը զգացվել է ոչ միայն Բալըքեսիրի մոտակա Իզմիր և Բուրսա նահանգներում, այլև ավելի քան 200 կիլոմետր հյուսիս՝ Ստամբուլում և Թեքիրդաղում, Մարմարա ծովի մյուս կողմում։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 5,99 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժն աշխատանքի կարճատև խափանումներ է առաջացրել Ստամբուլի երկու օդանավակայաններում։ Օդաչուներին հանձնարարվել է կատարել շրջանցիկ թռիչքներ և օդում մնալ։ Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում խափանումը տևել է շուրջ հինգ րոպե։

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաստատել է, որ Բալիքեսիրում կապի ենթակառուցվածքները չեն վնասվել։

Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, սակայն փլուզվել են երեք չօգտագործվող շենքեր և մեկ խանութ: 22 մարդ վնասվածքներ է ստացել։

Բալըքեսիրի նահանգապետարանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ երկրաշարժի պատճառով նահանգում գործող բոլոր դպրոցները հոկտեմբերի 28-ին փակ կլինեն։ Հանրային հաստատություններում և կազմակերպություններում աշխատող հղի և հաշմանդամություն ունեցող անձինք կգտնվեն վարչական արձակուրդում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի