Ստամբուլի քաղաքապետի հետ կապված լրտեսության գործով կասկածյալը զրույցներ է ունեցել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. թուրքական ԶԼՄ-ներ

Լուրեր

03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայում «լրտեսության» գործի հետաքննության շրջանակում հարցաքննվել է Հուսեյն Գյունը, որը խոսել է նաև իր հեռախոսագրքում նշված այն անձանց մասին, որոնց հետ նույնականացվել է։ Գյունը, որը մեղադրվում է «քաղաքական լրտեսության» մեջ՝ հետախուզական գործակալություններին տեղեկատվություն փոխանցելու համար, ձերբակալվել է այդ թվում իր հեռախոսագրքի համար, որում ներառված են MI6-ի գործակալների, CIA-ի գործակալների, նախկին վարչապետների և նախագահների անուններ, հաղորդում է թուրքական T24-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը «լրտեսական» հետաքննություն է սկսել CHP-ի նախագահի թեկնածու և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, TELE 1 հեռուստատեսության գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղի և Իմամօղլուի խորհրդական ու քարոզարշավի ղեկավար Նեջաթի Օզքանի նկատմամբ։

Հետաքննության շրջանակում Մերդան Յանարդաղը ձերբակալվել է, իսկ ոստիկանությունը խուզարկել է նրա տունը և TELE 1-ի շենքը։ Հետաքննության հիմնական դեմքը, որի հետ կապված օգտագործվել է «Էքրեմ Իմամօղլուի հանցավոր կազմակերպություն» եզրույթը, Հուսեյն Գյունն էր։ Ըստ տեղեկությունների՝ Գյունը մանրամասն ցուցմունք է տվել՝ խնդրելով հաշվի առնել զղջման կետը։ Ոստիկանության բաժանմունքում 262 էջանոց ցուցմունք տված Գյունը հուլիսի 4-ին ձերբակալվելուց հետո բանտ է ուղարկվել։

Գյունի հեռախոսագրքում նշված անունները, որոնք ներառված են նրա ցուցմունքում, ուշադրություն են գրավել։ Թուրքական լրատվամիջոցները նշում են նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը։ Պարզվել է, որ 2010 թվականին Գյունը շուրջ 32 րոպե տևողությամբ զրույց է ունեցել Կարապետյանի հետ։

Գյունին հարցրել են զրույցների բնույթի մասին, ինչին ի պատասխան՝ նա ասել է․ «Նա վարչապետ չէր, երբ ես նրա հետ խոսեցի։ Նա զբաղվում էր գործնական հարցերով։ Դա նպատակասլաց զրույց էր»։

Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Գյունը, որը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ ավելի քան 45 րոպե հեռախոսազրույց է ունեցել, դա բացատրել է հետևյալ կերպ. «Նա նախագահ չէր այն ժամանակ, երբ ես հանդիպեցի նրան»։

Հավելենք, որ այս գործի հետ կապված դատարանը Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետին կալանավորելու որոշում էր կայացրել՝ «քաղաքական լրտեսության» մեղադրանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի