Հրադադարի պլանը կպատրաստվի 7-10 օրից, բայց Պուտինը դժվար թե այն ընդունի․ Զելենսկի

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե ընդունի «Կամավորների կոալիցիայի» կողմից առաջարկված խաղաղության ծրագիրը։ Ըստ ՌԲԿ Ուկրաինայի՝ նա այս մասին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ կոալիցիան մշակել է Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր։

«Մենք համատեղ մշակել ենք կոնկրետ ծրագիր մինչև տարեվերջի համար։ Առաջին հերթին՝ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ռուսական նավթն ու գազը հեռացնենք համաշխարհային շուկաներից։ Մենք բոլորին խրախուսում ենք կիրառել այս պատժամիջոցները և նվազեցնել կախվածությունը»,- ընդգծել էր նա։

Այդ ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու «կամավորների կոալիցիան» պետք է համատեղ աշխատեն Պուտինին հաղթելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Ըստ նրա՝ ծրագիրը պետք է լինի կարճ, առանց չափազանց շատ մանրամասների։

Նա ընդգծել է, որ սկեպտիկ է վերաբերվում, որ Պուտինը պատրաստ է ընդունել ցանկացած խաղաղության ծրագիր։

Զելենսկին Axios-ին նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր պատժամիջոցները կխաթարեն Ռուսաստանի ռազմական մեքենան, սակայն Ուկրաինային դեռևս անհրաժեշտ են հեռահար հրթիռներ՝ ստիպելու  Վլադիմիր Պուտինին խաղաղություն կնքել։

Զելենսկին ասել է, որ պատժամիջոցները «կփոխեն իրավիճակը», բայց հստակեցրել է, որ Պուտինը չի նահանջի, եթե Թրամփը չմեծացնի ճնշումը։

«Նախագահ Թրամփը մտահոգված է լարվածության սրմամբ։ Բայց ես կարծում եմ, որ եթե բանակցություններ չլինեն, լարվածությունը, միևնույն է, կլինի։ Կարծում եմ, որ եթե Պուտինը չդադարեցնի, մեզ ինչ-որ բան է պետք նրան կանգնեցնելու համար։ Պատժամիջոցները նման զենքերից մեկն են, բայց մեզ նաև հեռահար հրթիռներ են անհրաժեշտ»,- հայտարարել է  Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի