Նա պետք է ավարտի պատերազմը, այլ ոչ թե հրթիռներ փորձարկի․ Թրամփն արձագանքել է Պուտինի՝ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկման հայտարարությանը

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կենտրոնանա Ուկրաինայում պատերազմի դադարեցման, այլ ոչ թե հրթիռային փորձարկումների վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփն այսպես է մեկնաբանել միջուկային շարժիչով հրթիռների փորձարկումների մասին հաղորդագրությունները։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նույնպես ունի միջուկային սուզանավեր, որոնք գտնվում են Ռուսաստանի մոտակայքում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հայտարարել էր, որ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է իր միջուկային  էներգետիկ «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը և կաշխատի դրա տեղակայման ուղղությամբ: Ռուս զինվորականները պնդում են, որ այն օդում մնացել է մոտ 15 ժամ և անցել շուրջ 14,000 կիլոմետր։

«Նրանք գիտեն, որ մենք ունենք միջուկային սուզանավ, աշխարհում ամենահզորը, որը գտնվում է իրենց ափերի մոտ։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ այն թռչի 8,000 մղոն։ Եվ, ի դեպ, չեմ կարծում, որ Պուտինը պետք է դա ասի։ Նա պետք է վերջ դնի պատերազմին։ Պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, այժմ չորրորդ տարում է։ Եվ դա  հենց այն է, ինչով նա պետք է զբաղվի, այլ ոչ թե հրթիռներ փորձարկի»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Հարցին՝ արդյո՞ք սպասվում են լրացուցիչ պատժամիջոցներ, Թրամփը պատասխանել է. «Կիմանաք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի