Պուտինը հայտարարել է «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի ևս մեկ փորձարկման մասին

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսական զինված ուժերը հայտարարել են «Բուրեվեստնիկ» անունը կրող միջուկային հրթիռի փորձարկման մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ փորձարկումն անցել է հաջող, և «այդպիսի եզակի զինատեսակ աշխարհում ոչ ոքի մոտ չկա»։

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին իրականացվել է «Բուրեվեստնիկ» միջուկային հրթիռի փորձարկումը։ Ինչպես նշվում է, հրթիռը մնացել է օդում շուրջ 15 ժամ և հաղթահարել մոտ 14 000 կիլոմետր ճանապարհ։ Գերասիմովը հավելել է, որ «սա դեռ վերջը չէ»։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ հրթիռի մշակումը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը 2001թ. դեկտեմբերին դուրս եկավ 1972թ. կնքված հակաբալիստիկ հրթիռների վերաբերյալ պայմանագրից։ ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են. «Նոր ռազմավարական զինատեսակների ստեղծումը ուղղված է երկրի պաշտպանունակության բարձրացմանն ու Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիայի կանխմանը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը չունի համարժեք որևէ այլ երկիրում։ Այդ մասին նա ասել է Միավորված խմբավորման զորքերի հրամանատարական կետի այցելության ժամանակ։

«Ինձ ներկայացվել է ոլորտային հաշվետվություն, և Պաշտպանության նախարարության գնահատականները նույնպես հայտնի են։ Ամեն դեպքում, սա եզակի արտադրանք է, որը չունի աշխարհում անալոգ։ Ես շատ լավ հիշում եմ, երբ մենք հայտարարեցինք, որ նման զենք է մշակվում, նույնիսկ ամենաբարձր մակարդակի մասնագետներն էին ասում, որ նպատակը լավն է, արժանի, բայց տեսանելի պատմական հեռանկարում՝ չիրականացվող։ Դա մասնագետների կարծիքն էր, կրկնում եմ՝ ամենաբարձր դասի»,-նշել է նա։

Պենտագոնը, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ընդունել է, որ «Բուրեվեստնիկ» հրթիռը կարող է հարվածներ հասցնել գրեթե ցանկացած կրիչից՝ «իր բացառիկ հեռահարության և ինքնավարության շնորհիվ»։