ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ-ն այսօր ձայների 60 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործմանը։

«Եվս մեկ կարևոր փոփոխություն, որն այս պահին նախնական նախագծում չկա, բայց պայմանավորվել ենք առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն՝ հանձնաժողովի նիստի ընթացքում կատարել, այն է՝ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն: Այս հարցը շատ էր համաքաղաքացիներին մտահոգում, հարցերը բավականին շատ էին այս առումով, չնայած եթե այս փոփոխությունները չանեինք, այնպես էր, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում նվազեցվող եկամուտներն են, այսինքն՝ հարկման ենթակա չեն։ Մենք այս դրույթով ուզում ենք ֆիքսել, որ ավելի հստակ լինի, որ ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին: Պայմանավորվածություն ունենք, որպեսզի հայտարարագրման առարկա չլինեն նաև ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերը և փոխառությունները, սակայն դրանք կանենք ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշմամբ»,- մանրամասնեց պատգամավորը։

Հավելենք, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1-ը։

Մանյա Պողոսյան