Պուտինի հատուկ ներկայացուցիչը ժամանել է ԱՄՆ՝ «պաշտոնական բանակցությունների»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևն ԱՄՆ է ժամանել «պաշտոնական բանակցությունների»՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների մասին հայտարարությունից երկու օր անց։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով այցին ծանոթ աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը, ըստ աղբյուրների, կհանդիպի Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու համար»։ Այցը տեղի է ունենում ԱՄՆ աճող դժգոհության ֆոնին՝ կապված Կրեմլի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մերժման և Թրամփի այն հայտարարության հետ, որ նա չեղարկում է Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված գագաթնաժողովը, որի մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր մեկ շաբաթ առաջ։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Դմիտրիևը վերջերս առաջարկել էր Ալյասկայի և Ռուսաստանի Հեռավոր Արևելքի միջև «Թրամփ-Պուտին» թունել կառուցել։

Խորհրդային շրջանում Ուկրաինայում ծնված և Հարվարդում ու Սթենֆորդում կրթություն ստացած Դմիտրիևն աշխատել է որպես խորհրդատու ամերիկյան McKinsey խորհրդատվական ընկերությունում և որպես ներդրումային բանկիր՝ Goldman Sachs-ում, հաղորդում է CNN-ը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո նրա նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ էին կիրառվել։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրան անվանել էր «Պուտինի և նրա ընտանիքի մտերիմ դաշնակից»։

Ապրիլին CNN-ի աղբյուրը հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես չեղյալ են հայտարարել Դմիտրիևի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի ԱՄՆ Պետքարտուղարությունը կարողանա նրան վիզա տրամադրել երկիր մուտք գործելու համար։

Axios-ի հաղորդմամբ էլ՝ նախատեսվում է, որ Դմիտրիևը կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ։ Ըստ աղբյուրների՝ հանդիպումը տեղի կունենա այս հանգստյան օրերին Մայամիում։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Դմիտրիևը կհանդիպի այլ պաշտոնյաների հետ։

Ինքը՝ Դմիտրիևը, դեռևս չի մեկնաբանել Միացյալ Նահանգներ այցի մասին հաղորդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի