Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Այս մասին հայտնել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն, գրում է Ալիքը:

Ղարիբաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի ապօրինի եկամտի օրինականացման համար։

Դատախազությունը միջնորդել է Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառել 1 միլիոն լարիի չափով գրավը, ինչպես նաև առգրավել Ղարիբաշվիլիի անձնագիրը և արգելել նրան լքել երկիրը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ Ղարիբաշվիլին ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։ Ըստ նրա՝ Ղարիբաշվիլին կարող է տրամադրել 1 միլիոն լարի գրավ՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անշարժ գույքի տեսքով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ օրերս Պետանվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության  նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված անձանց և այլ նախկին պաշտոնյաների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել է 7,002,200 դոլար և 136,000 լարի կանխիկ։

Կանխիկից բացի՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 198 զարդեր և ժամացույցներ, թանկարժեք նկարներ, հազարավոր էջանոց փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։