Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հոկտեմբերի 30-31-ը «Պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները» խորագրով դասընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Հանդիպման ընթացքում պաշտպանության ոլորտի տարբեր ուղղությունների, իրականացվող աշխատանքների և ընթացիկ զարգացումների վերաբերյալ բանախոսություններով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին։

Երկօրյա միջոցառման շրջանակում լրագրողներն այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան, ինչպես նաև մարզերից մեկում գտնվող ՊՆ զորավարժադաշտում մասնակցել հրաձգության գործնական պարապմունքի»,- ասված է հաղորդագրության մեջ: