Գերմանիայի ոստիկանությունը սխալմամբ կրակել է Բունդեսվերի զինվորին զորավարժությունների ժամանակ 

Լուրեր

28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում ոստիկանությունը սխալմամբ վիրավորել է Բունդեսվերի զինվորին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է կանչին, սակայն տեղյակ չի եղել, որ վարժանքներ են ընթանում: Բավարիայի Էրդինգ քաղաքում Բունդեսվերի զորավարժություններ են անցկացվել, սակայն տեղի բնակիչները, տեսնելով զինված և դիմակավորված տղամարդկանց, զանգահարել են ոստիկանություն, հաղորդում է Bild-ը։

Զինվորները ոստիկաններին շփոթել են վարժանքների մասնակիցների հետ և սկսել են կրակել դատարկ փամփուշտներով։ Վարժանքներից անտեղյակ ոստիկաններն էլ պատասխանել է կրակոցներով, սակայն մարտական փամփուշտներով։ Մեկ զինվոր վիրավորվել է և հոսպիտալացվել։

Բունդեսվերից հայտնել են, որ նախապես ազդարարել են զորավարժությունների մասին: «Մարշալ Փաուեր» զորավարժությունների շրջանակում զինծառայողները, քաղաքացիական փրկարարների, ոստիկանության և հրշեջների հետ միասին, արտակարգ իրավիճակներում մարզվում են ոչ թե ցանկապատված զորավարժարաններում, այլ սովորական փողոցներում և հասարակական վայրերում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի