Վայոց ձորի Կարմրաշենի դպրոցը փակվում է, 2 աշակերտները կհաճախեն 7 կմ հեռավորության վրա գտնվող հարևան գյուղի դպրոց

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց Ձորում դպրոց է փակվում։ Factor.am-ը կառավարության որոշման նախագծից տեղեկանում է, որ գործադիրը մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը փակում է, այն միացվում է Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոցին։

Ըստ հիմնավորման՝ պատճառը աշակերտների թիվն է։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դպրոցը նախատեսված է 190 աշակերտի համար, այժմ դպրոցում սովորում է 2 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է:

«Բացի այդ, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն լեզու, պատմություն, ռազմագիտություն առարկաների դասավանդումն «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացվում է այլ բնակավայրերից ուսուցիչների ներգրավմամբ, որի համար 2024 թվականի տարեկան տրնսպորտային ծախսը կազմել է 367.600 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին այն կազմել է 369.600 ՀՀ դրամ»,-ասված է նախարարության հիմնավորման մեջ։

Նախագծում նշված է, որ Կարմրաշենի դպրոցի աշակերտները կհաճախեն Հերհերի դպրոց, որը, ըստ փաստաթղթի, Կարմրաշենից հեռու է 7 կմ։

Նարեկ Կիրակոսյան