ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հուշագրությունը պատմում է Էրդողանի ու Մակրոնի լարվածության, Թուրքիայի նախագահի հետ անձնական դիվանագիտության մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հուշագրությունը մանրամասն նկարագրում է դաշինքում իրավիճակը նրա ղեկավարման տասնամյակի ընթացքում, ներառյալ՝ լարված փոխանակումները և անձնական դիվանագիտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Սիրիայից մինչև ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը։ Այս մասին գրում է Middle East Eye-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

«On My Watch: Leading NATO in a Time of War» գրքում Ստոլտենբերգը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է եղել 2014-2024 թվականներին, հիշում է, թե ինչպես է հաղթահարել Թուրքիայի հետ կապված վեճերը, այդ թվում՝ 2015 թվականին ռուսական կործանիչի խոցումը, Անկարայի ներխուժումը Սիրիա և Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումների նկատմամբ նրա առարկությունները։ Անկարայի հետ առաջին խոշոր փորձությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական ուժերը խոցել են ռուսական Սու-24 ինքնաթիռը՝ Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար։

Ստոլտենբերգը նշել է, որ չնայած ինքը հրապարակավ աջակցում է Թուրքիայի՝ իր սահմանները պաշտպանելու իրավունքին, մի քանի դաշնակիցներ, մասնավորապես, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան, կասկածի տակ են դրել պատասխանի համաչափությունը։ Ստոլտենբերգը նաև պատմում է ՆԱՏՕ-ի անդամների միջև 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումից առաջ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վերաբերյալ առկա անհամաձայնությունների մասին: Նա մեջբերում է Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցը, որը հիասթափություն էր հայտնել, որ դաշնակիցների մեծ մասը հրաժարվել է զենք մատակարարել, մինչդեռ գովաբանել է Թուրքիային անօդաչու սարքեր մատակարարելու համար:

Էրդողանին «հին ծանոթ» անվանելով՝ Ստոլտենբերգը գրում է, որ թուրք առաջնորդը «նվիրված և գիտակ» էր, հանդիպումների ժամանակ հաճախ iPad էր օգտագործում՝ գրաֆիկներ և տեսանյութեր ներկայացնելու համար։

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից 2019 թվականին իրականացված ռազմական գործողության վերաբերյալ քննարկման ժամանակ Էրդողանը պնդել է, որ արևմտյան տերությունները «մեկ ահաբեկչական կազմակերպություն օգտագործում են մյուսի դեմ պայքարելու համար»՝ նկատի ունենալով Քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG), որոնց Անկարան համարում է օրենքից դուրս հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) շարունակություն։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը պատմում է մի շարք անեկդոտ, որոնք ցույց են տալիս Էրդողանի ոչ պաշտոնական և անկանխատեսելի ոճը։

Ստոլտենբերգը նաև նկարագրում է Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև լարվածությունը, որի քննադատությունը Սիրիայում Թուրքիայի գործողությունների և աշխարհիկության շուրջ բանավեճի վերաբերյալ հանգեցրել է դաշինքի ներսում բացահայտ անհամաձայնությունների։ Նա նշել է, որ «հեշտ չէ ունենալ ՆԱՏՕ-ի ամենամեծ երկրների երկու նախագահներ, որոնք դարձել են միմյանց համար կատարյալ թշնամիներ»։

Հուշագրությունում ներկայացվում են նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ 2022 թվականին տեղի ունեցած կուլիսային բանակցությունները, երբ Թուրքիան արգելափակել էր գործընթացը՝ վկայակոչելով ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Ստոլտենբերգը նկարագրում է Էրդողանի հետ մեկ ժամից ավելի տևած անձնական հանդիպումը, որի ընթացքում նա սուրճ և խորտիկներ է առաջարկել՝ բանակցությունները շարունակելու համար։

Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը ժպիտով հրաժարվել է՝ ասելով. «Ես այդքան էլ էժանագին չեմ»։

Ստոլտենբերգը Էրդողանին ներկայացնում է որպես դժվար, բայց անփոխարինելի գործընկեր, որի հետ համագործակցությունը հաճախ ձեռք էր բերվում անձնական ներգրավվածության և պրագմատիզմի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի