ՄԱԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է աշխարհի դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ մեզ հաջողվեց իրականացնել այստեղ՝ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի օրվան նվիրված ընդունելությանը.

Հարգելի՛ Շոմբի,

Հարգելի՛ տիկին Հակոբյան,

Ձե՛րդ գերազանցություններ,

ՄԱԿ թիմի հավատարի՛մ ընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ։

ՄԱԿ-ը թերևս ամենակարևոր կառույցներից է Երկրորդ համաշխարհայինից ի վեր։ Այն հնարավորություն տվեց այն ժամանակվա, որքան հիշում եմ, 53 պետություններին, ստեղծել ամենահուսալի միջազգային հարթակը՝ միասին աշխատելու, համագործակցելու մարդկանց կյանքին վերաբերող ցանկացած օրակարգի շուրջ։

Այսօրվա անդամակցությունը 193 է։ 193 պետություն, որոնք ներկայացնում են մեր մոլորակի ամբողջ ժողովուրդը և աշխատում են հսկայական օրակարգի շուրջ՝ գլոբալ անվտանգությունից մինչև զինաթափում, խաղաղապահություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարության ամրապնդում, կլիմայի փոփոխության օրակարգ, միգրացիա, զարգացում: Ես կարող եմ անվերջ շարունակել։

Այն հատկապես փոքր պետությունների համար չափազանց կարևոր հարթակ է՝ արտահայտելու սուվերեն հավասարությունը։ Բազմակողմ դիվանագիտությունն այսօր անցնում է չափազանց ծանր շրջան, որովհետև մարտահրավերները նոր են, բազմաթիվ են և առավել շեշտում են համագործակցության կարևորությունը։

ՄԱԿ-ը մեր բոլորինն է։

Հարգելի՛ գործընկերներ,

Երբ ՄԱԿ-ում ես հայտնվում, գիտակցում ես, թե ինչ գեղեցիկ է աշխարհը, քանի որ տեսնում ես բազմազանությունը և միասին աշխատելու ոգևորությունն այնպիսի հարցերի շուրջ, որոնք որևէ ազգ չի կարող միայնակ լուծել: Կլիմայի փոփոխություն, հակաահաբեկչություն, միգրացիա. ոչ մի ազգ ի զորու չէ միայնակ լուծել այս խնդիրները: Ահա այստեղ է, որ ջանք է գործադրվում համաշխարհային քաղաքական շրջանակներում աշխատելու ուղղությամբ՝ հստակ խնդիրները, հարցերը լուծելու, տեղում խաղաղապահություն իրականացնելու համար:

Սա այն է, ինչ մենք արել ենք միասին: Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի հրաշալի թիմին․ նվիրյալ անձիք, ովքեր այդքան երկար ժամանակ այդքան տարբեր վայրերում վտանգի են ենթարկել իրենց կյանքը, ովքեր խիզախություն են ունեցել՝ ապահովելու անվտանգությունը, փրկելու կյանքեր և անդրադառնալու փախստականների հարցերին՝ խթանելու համաշխարհային օրակարգին:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ողջ անձնակազմին։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, որ օգնել եք կառուցելու այսօրվա Հայաստանը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հստակորեն ընդգծել է դա. նա ներկայացրել է աշխարհի դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ մեզ հաջողվեց իրականացնել այստեղ՝ Հայաստանում:

Սա հիանալի երկիր է վստահ մարդկանցով, ովքեր գիտեն, թե ինչպես հոգ տանել մարդու իրավունքների, ինչպես հոգ տանել ազգի ապագայի, երիտասարդների, կանանց մասին, ովքեր մեր ներքին օրակարգի կարևոր մասնակիցներն են: Ուստի ես շատ հպարտ եմ և ուրախ, ինչպես նաև պարտավորված, որ մենք պետք է շարունակենք, հաջողության հասնենք. մենք պետք է այս երկիրը տանենք դեպի պայծառ ապագա:

Շնորհակալություն: