Վերացնելով դեպի ՀՀ տարանցման սահմանափակումները՝ Բաքուն նպաստել է վստահության վերականգնմանը․ Ադրբեջանի վարչապետ

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով՝ Ադրբեջանը ներդրում է ունեցել  տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ խաղաղության գործընթացի օրակարգի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցություն ապահովելու համար։

«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը երկրի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ միացումը, որը երկրի անբաժանելի մասն է, կնպաստի տարածաշրջանի միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունների ընդլայնմանը: Մենք վստահ ենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում բացվող նոր երթուղին կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածը և կնպաստի համաշխարհային տրանսպորտային ցանցում նրա դերի բարձրացմանը»,- ասել է Ասադովը։

Նա հավելել է, թե Ադրբեջանը շարունակում է ցուցադրել տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնման իր հանձնառությունը։

«Ադրբեջանն այս ուղղությամբ զգալի ներդրում է արել՝ վերացնելով Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ղազախական հացահատիկի՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխումն այս ուղղությամբ առաջին գործնական քայլն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ սա ցույց է տալիս, որ խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չէ, այլ իրական կյանքում է իրականացվում»,- հայտարարել է Ասադովը։

Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի