ՀԱԿ-ը որոշել է՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Ժամանակ»
Քաղաքականություն
27.10.2018 | 09:32«Ժամանակ» թերթը գրում է.
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստը, որի ժամանակ քննարկվել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը:
ՀԱԿ վարչության անդամները քվեարկությամբ հանդես են եկել հօգուտ ընտրություններին կուսակցության մասնակցության՝ մանավանդ, եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվի և ռեյտինգային ընտրակարգը վերացվի: Նախորդ ընտրություններում ՀԱԿ-ի ձախողումները նրանք համարում են ընտրությունները տոտալ կեղծելու հետևանք:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: