Շատ վատ կլինի, եթե պարզվի, որ Սիրիա ուղարկվածը այնքան էլ հումանիտար առաքելություն չէ, այլ՝ ռազմական. Ջոն Բոլթոնը՝ հայ փորձագետներին. «Հրապարակ»

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին եւ Արթուր Ղազինյանին։ Հանդիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից եւ բաց տեքստով հասկացնելով, թե վատ բան եք արել, բայց շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ դա այնքան էլ հումանիտար առաքելություն չէ, այլ՝ ռազմական։

Այսինքն՝ ամերիկյան կողմը շատ ուշադիր հետեւելու է այդ առաքելությանը։ Բոլթոնը հետաքրքրվել է, թե կոնկրետ հայ պաշտոնյաներից ում մտահղացումն է եղել դա՝ կրկին հասկացնելով, որ ինքը Ռուսաստանից է գալիս, եւ այնտեղ իրեն ասվել է, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից։ Քաղաքագետները զարմացել են ակնարկներից, որ Հայաստան պետության հանդեպ մեծ չէ իրենց հարգանքը, եւ եթե նման քայլերը կրկնվեն, ՀՀ-ն կկորցնի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: