ՌԴ-ն դեմ է Թրամփի՝ ռազմաճակատի երկայնքով պատերազմը դադարեցնելու գաղափարին. Լավրով

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին նա ասել է Եթովպիայի արտաքին գործերի նախարար Գիդեոն Տիմոթեոսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Meduza-ն։

Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին՝ փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից։ Նա նշել է, թե «նման մոտեցումը բոլորովին հակառակն է այն բանի, ինչի մասին նախագահներ Թրամփը և Պուտինը համաձայնության են եկել Անքորիջում, երբ նրանք համաձայնել են կենտրոնանալ հակամարտության արմատական ​​պատճառների վրա»։

«Հիմա մենք Վաշինգտոնից լսում ենք, որ պետք է անհապաղ կանգնել, որ այլևս ոչինչ չպետք է քննարկենք։ Դադարեցրեք, և թող պատմությունը դատի։ Գիտեք՝ պարզապես դադարեցնելը կնշանակեր մոռանալ այս հակամարտության արմատական ​​պատճառները, որոնք ամերիկյան վարչակազմը, Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, հստակ հասկացել է»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ անհապաղ հրադադարը կնշանակի, որ Ուկրաինայի մեծ մասը «մնում է նացիստական ​​ռեժիմի տիրապետության տակ, և Ուկրաինայի այս հատվածը կլինի երկրի վրա միակ վայրը, որտեղ մի ամբողջ լեզու օրենքով արգելված է, չհաշված այն փաստը, որ այն ՄԱԿ-ի պաշտոնական լեզուն է և բնակչության մեծամասնության կողմից գործածվող լեզուն»։

Հոկտեմբերի 17-ին Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել»։ Նա առաջարկել էր դադարեցնել ռազմական գործողություններն առաջնագծում, և որ Զելենսկին և Պուտինը հայտարարեն հաղթանակների մասին, ապա «թող պատմությունը դատի»։ Ուկրաինայի նախագահմ աջակցել է  Թրամփի առաջարկին։ Եվրոպացի առաջնորդները նույնպես կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները ներկայիս առաջնագծում։

Հոկտեմբերի 20-ին Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Մինչ այդ, CNN-ը հայտնել էր, որ նրանց նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Լրատվամիջոցի աղբյուրը պնդել էր, որ Լավրովը և Ռուբիոն «տարբեր ակնկալիքներ» ունեն Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հետագայում հայտարարել էր, որ հանդիպում նախատեսված չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի