Լավրովի և Ռուբիոյի՝ այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է. CNN

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեռևս պարզ չէ, թե ինչու հանդիպումը տեղի չի ունենա այս շաբաթ, սակայն աղբյուրներից մեկը CNN-ին հայտնել է, որ Ռուբիոն և Լավրովը, որոնք երկուշաբթի հեռախոսազրույց էին ունեցել, տարբեր սպասումներ ունեն Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ: Նաև պարզ չէ, թե ինչպես դա կազդի Պուտին-Թրամփ գագաթնաժողովի ժամանակացույցի վրա, սակայն CNN-ը հաղորդում է, որ Ռուբիոն և Լավրովը կարող են ևս մեկ հեռախոսազրույց ունենալ այս շաբաթ։

Ռուբիոն և Լավրովը պետք է բանակցություններ անցկացնեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովից առաջ։

Հիմա, ըստ CNN-ի, «նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արագ հանդիպման հույսերը կարող են վտանգի տակ լինել»։

Reuters գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ Լավրովի ու Ռուբիոյի հանդիումը նախատեսված է եղել հոկտեմբերի 23-ին։

Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքներով  հայտարարել էր Բուդապեշտում իրենց հանդիպման մասին «երկու շաբաթվա ընթացքում»։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտնել էր, որ նախագահական գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները պետք է սկսվեն Ռուբիոյի և Լավրովի միջև հեռախոսազրույցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի