Լեհաստանի ԱԳ նախարարը չի բացառել, որ Պուտինը կարող է ձերբակալվել, եթե նրա ինքնաթիռը Բուդապեշտի  ճանապարհին թռչի երկրի օդային տարածքով

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թռչի Լեհաստանի օդային տարածքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման համար, նրա օդանավը կարող է հարկադիր վայրէջք կատարել՝  ձերբակալելու համար՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից տրված որոշման համաձայն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք չենք կարող երաշխավորել, որ լեհական անկախ դատարանը հիպոթետիկ չի հրամայի կառավարությանը իջեցնել  օդանավը՝ կասկածյալին Հաագայում դատարանին հանձնելու համար»,- ասել է Սիկորսկին Radio Rodzina-ի հետ զրույցում։

Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը և Պուտինը պայմանավորվել են հանդիպել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հանդիպման օրը դեռևս որոշված ​​չէ։

Հունգարիայի բոլոր հարևան երկրները՝ բացի Սերբիայից, դադարեցրել են Ռուսաստանի հետ կանոնավոր օդային հաղորդակցությունը, բայց կարող են քննարկել Ռուսաստանի նախագահի օդանավին իրենց օդային տարածքով անցնելու թույլտվություն տալու հարցը։ Լեհաստանը սահման չունի Հունգարիայի հետ։

Պուտինը ձերբակալման է ենթակա Միջազգային քրեական դատարանի կողմից 2023 թվականի մարտին տրված օրդերի համաձայն այն երկրներում, որոնք ստորագրել են դատարանի կանոնադրությունը։

Սիկորսկին խոստովանել է, որ Պուտինը տեսականորեն կարող է խուսափել ԵՄ տարածքից մինչև Հունգարիա հասնելը (որը հայտարարել էր ՄՔԴ-ից դուրս գալու մասին, չնայած այս որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել)՝ թռչելով Թուրքիայի, ծովի, Չեռնոգորիայի և Սերբիայի վրայով։ Ի դեպ, Սերբիան և Չեռնոգորիան նույնպես ՄՔԴ անդամներ են։

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը «ոչ հաճելի» էր անվանել այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ժամանել Հունգարիա՝ Ուկրաինայում պատերազմը քննարկելու համար:ԵՄ անդամ երկրների մի շարք ԱԳ նախարարներ նույնպես բացասական կարծիք էին հայտնել Պուտինի՝ Թրամփի հետ հանդիպելու և Հունգարիա այցելելու հեռանկարի վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի