Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց, այս մասին Factor TV-ին հայտնեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Ղուկասյանի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը։

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչից հետո քաղաքապետ Ղուկասյանը և քաղաքապետարանի 7 աշխատակից ձերբակալվել էին։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ նրանք ձերբակալվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Բացի հաղորդագրությունը, Կոմիտեն նաև գաղտնալսումներով տեսանյութ էր հրապարակել՝ այն վերագրելով Վարդան Ղուկասյանին և Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացին Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի։ Դրա դիմաց խոստացել են կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին` կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունը, իբրև թե, քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափի՝ 4 մլն դրամի կաշառք։

Առաջադրված մեղադրանքը Վարդան Ղուկասյանը չի ընդունում. «Պարոն Ղուկասյանը հերքել է որևէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալու մասին։ Դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին և դրա օրինականացման վճարներին։ Պարոն Ղուկասյանը ցանկության դեպքում էլ չէր կարող ապօրինի շինություն օրինականացնել, որովհետև Գյումրիում դրա ժամկետն ավարտվել է»,– երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

Իրավապահ մարմինների խուզարկությանը զուգահեռ՝ քաղաքապետարանի դիմաց մարդիկ էին հավաքվել, որտեղ իրավիճակը պարբերաբար լարվում էր։ Ղուկասյանի ձերբակալումից հետո քաշքշուկ էր սկսվել համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների և համայնքապետի կողմնակիցների միջև, ինչի հետևանքով 23 անձ էր ձերբակալվել։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։

Ռոզա Վարդանյան