ՌԴ-ից ինձ դեպորտ են արել, բա ինչի՞ են ռուսները ՀՀ գալիս. վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բեռնատարների վարորդները այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա արգելքը հանելու վերաբերյալ:

Վարորդներից մեկը հայտարարեց, եթե կառավարությունը չընդառաջի իրենց և իրենց խնդրին լուծում չտվեցին ստիպված են լինելու բեռնատարներով փակել մայրաքաղաքի փողոցները։

«ՌԴ-ին ինձ արդեն դեպորտ են արել, ես հիմա չեմ կարող գնալ։ Ստեղ մնամ պահակություն պետք է անեմ։ Խնդրի առաջ եմ կանգնել, բա որ չաշխատեմ իմ ընատանիքն ո՞վ է պահելու։ Մենք չենք աշխատում, ինչի՞ են ռուսները գալիս էստեղ բեռնափոխադրումներ իրականացնում»,- դժգոհեց նա։

Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնող վարորդները պատրաստվում են նամակ փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր նախկին 180 օրվա փոխարեն։

Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Բողոքի ակցիա իրականացնող վարորդները պահանջում են, որպեսզի ՌԴ նոր միգրացիոն փոփոխությունը Հայաստանին չվերաբերի։

Նշենք, որ նախորդ շաբաթ վարորդները ևս բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել էր նրանց հետ և ասել, որ զբաղվում են այս խնդրով: Նախարարը, սակայն, ժամկետներ չէր նշել, թե երբ կարող է խնդիրը լուծվել։ Նախորդ շաբաթ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները նաև նամակ- դիմում էին փոխանցել կառավարություն, սակայն, մինչև այս նրանց գործադիրից չեն պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան