«Մեզ մտահոգում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ արած մարդը գտնվում է ԱՄՆ-ում». Չավուշօղլուն

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսլականը» վերտառությամբ կոնֆերանսին, որի ընթացքում խոսել է մի շարք օրակարգային հարցերի մասին. փոխանցում է ermenihaber.-ը:

Նա անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող և հետապնդվող ամերիկաբնակ իսլամի քարոզիչ, թուրք  միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հարցին, թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև Անկարայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իրենք սկսել են Գյուլենի հանցանքն ապացուցող փաստերը ներկայացնել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI)։

«ԱՄՆ-ը հասկացավ, որ համառություն դրսևորելով  Թուրքիայից չի կարող ինչ-որ բան ստանալ։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը ամերիկացի հոգևորական Բրանսոնը չէր։ Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ը դրական չի արձագանքում գյուլենական համայնքի վերաբերյալ մեր պահանջներին։ Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրած մարդը գտնվում է ԱՄՆ-ում։ Մենք սկսել ենք Գյուլենի մեղքը ապացուցող փաստեր ներկայացնել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Բացի միջազգային պայմանագրերից, մենք ԱՄՆ-ի հետ ևս ունենք պայմանագիր։ Գյուլենական համայնքի  առաջնորդին ինչո՞ւ մեզ չեք հանձնում»,- ասել է Չավուշօղլուն։

Վերջինս ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու համար։ Անկարան շուրջ 2 տարի ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն մինչ օրս նրանց պահանջը չի բավարարվել։