Ռուսական դատարանն ուկրաինացի 15 գերիների դատապարտել է 15-21 տարվա ազատազրկման

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ Դոնի Ռոստովի Հարավային շրջանային զինվորական դատարանը վճիռ է կայացրել 15 ուկրաինացի ռազմագերիների գործով, որոնց Ռուսաստանի իշխանությունները մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, իշխանությունը բռնի կերպով զավթելու և ահաբեկչական նպատակներով նախապատրաստման մեջ: Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը, գրում է Current time-ը։

Դատարանը նրանց դատապարտել է 15-21 տարի ժամկետով ազատազրկման։ Մասնավորապես, Վիտալի Գրուզինովը, Ռոման Նեդոստուպը և Սերգեյ Կալինչենկոն դատապարտվել են 21 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, Միկոլա Չուպրինան, Տարաս Ռադչենկոն, Սեմյոն Զաբայրաչնին, Սերգեյ Նիկիտյուկը, Ալեքսանդր Տարանեցը և Վլադիսլավ Երմոլինսկին՝ 20 տարի, Վլադիմիր Մակարենկոն և Իգոր Գայոխան՝ 18 տարի, Անդրեյ Շոլիկը, Վիտալի Կրոխալևը և Վյաչեսլավ Բայդյուկը՝ 16 տարի, Դմիտրի Ֆեդչենկոն՝ 15 տարի ժամկետով ազատազրկման։

Mediazona-ի տվյալներով՝ նույն գործում ներգրավված են եղել նաև երկու կին՝ բժշկական ոլորտի մասնագետներ Լիլիա Պրուտյանը և Մարինա Միշչենկոն։ Նրանք վերադարձվել են Ուկրաինա գերիների փոխանակման շրջանակում։ Նրանց դեմ առաջադրված մեղադրանքներն առանձնացվել են։ Եվգենի Պյատիգորեցի դեմ քրեական գործը նույնպես առանձնացվել է, դատախազությունը դեռևս դատավճիռ չի պահանջել։

Նշվում է, որ յուրաքանչյուր բանտարկյալի դեմ մեղադրանքները հիմնված են եղել բացառապես «Այդար» գումարտակում նրանց ծառայության վրա. նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել որևէ կոնկրետ ռազմական հանցագործության համար։

Ուկրաինացի ռազմագերիները դատավարության ժամանակ ցուցմունք են տվել, այսպես կոչված, Դոնեցկի հանրապետությունում հարցաքննության ժամանակ կտտանքների մասին։ 2024 թվականի հոկտեմբերին գործն ամբողջությամբ փակվել էր՝ «հետևանքների» և «դատավարության մասնակիցներին ուղղված սպառնալիքների» պատճառով։

Ռուս փաստաբաններից մեկն ավելի վաղ անանունության պայմանով Current Time-ին ասել էր, որ «Այդար»-ի մարտիկների դատավարությունը խախտում է միջազգային իրավունքը։ Իրավաբանները լուրջ խոչընդոտների են բախվում իրենց աշխատանքում, այդ թվում՝ իրենց հաճախորդների մոտ սահմանափակ մուտքի, ինչը խաթարում է արդար դատավարության սկզբունքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի