Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ գլխավոր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Ուեյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել և խրախուսել ԱԶԲ կողմից մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանց շրջանակներում ձեռք բերված փորձը կլինի կիրառական և կօգտագործվի կառավարության հետ համատեղ առաջիկայում իրականացվելիք ծրագրերում: Փոխվարչապետի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը ԱԶԲ-ի պես թափանցիկ գործելաոճ և բարձր հեղինակություն ունեցող գործընկերոջ հետ:

Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Հոնգ Ուեյը կիսվել է այցից իր տպավորություններով և գոհունակությամբ խոսել ԱԶԲ-ի կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Նա ակնկալել է, որ Հայաստանի հետ ԱԶԲ հետագա համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի նաև սոցիալական ոլորտում և մասնավոր հատվածում նոր ծրագրերով:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ԱԶԲ կողմից Հայաստանում պարտատոմսերի թողարկմանը, գյուղատնտեսության ոլորտում նորարարական ծրագրերի ԱԶԲ փորձին և Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորել են բոլոր կարևոր ոլորտների հետ համատեղ մարդկային կապիտալի զարգացումը, որը կարող է լրացնել այլ ոլորտներում առկա բացերը: