Հայտնի է՝ ինչ են տարել իրավապահները Արագածոտնի թեմի առաջնորդարանից

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Քիչ առաջ ավարտվեց իրավապահների խուզարկությունը ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ ԱԱԾ և ՔԿ ներկայացուցիչները իրենց հետ տարան համակարգիչներ, փաստաթղթեր և տոպրակներով այլ իրեր։

Տեղում աշխատող իրավապահները հրաժարվել են մեկնաբանել գործողությունները։

Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ ու ՔԿ ծառայողները փրկարարների են կանչել Արագածոտնի թեմի առաջնորդարան՝ չհրկիզվող պահարանը հատուկ միջոցներով բացելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին էլ մեղադրանք է առաջադրվել։

«Տեր Մկրտիչը մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցությանը խոչընդոտելու կամ հարկադրելու, մյուսը՝ ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Խոսքը 2021 թվականի ընտրությունների մասին է»,- ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել հոգևորականներին բերման ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հայտնի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել 12 քահանաներ, թեմի գանձապահն ու հաշվապահը։

Նարեկ Կիրակոսյան

Լուսանկարը՝ News.am-ի