Բերման է ենթարկվել 12 քահանա, Արագածոտնի թեմի գանձապահն ու գործավարը․ Մայր Աթոռը դատապարտում է իրավապահների գործողությունները

Լուրեր

20.12.2025 | 12:59
Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը
20.12.2025 | 12:40
Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսները կալանավայրից հայտարարություն են տարածել
20.12.2025 | 12:21
ՀՀ-ում ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորել է Ամանորի կապակցությամբ
20.12.2025 | 11:49
Քննարկվել են «Save Armenia»-ի հետ համագործակցության հնարավորությունները
20.12.2025 | 11:33
Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
20.12.2025 | 11:19
Դավիթ Բաբայանը ևս Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթով  է հանդես եկել
20.12.2025 | 10:55
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 20-ի դրությամբ
20.12.2025 | 10:32
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
20.12.2025 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել հոգևորականներին բերման ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հայտնի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել 12 քահանաներ։

«Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։

Այս պահին հայտնի տեղեկություններով բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։

Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանի, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանի, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանի պահման վայրը, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից։

Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։

Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսա-արարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։

Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը։

Մեր հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։

Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ առավոտյան Արագածոտնի թեմի առաջնորդարանում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել, իրավապահները միանգամից մի քանի հոգևորականի տարել են Քննչական կոմիտե։ Փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ հոգևորականներին, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջանորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Նշենք, որ հոգևորականները բերման են ենթարկվել իրենց բնակարաններում խուզարկությունից հետո։ Հավելենք, որ Արագածոտնի թեմի առանորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

Փաստաբանի խոսքերով՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։