Տեր Փառենը ցուցմունք չի տվել, պնդել է, որ փաստաբանով հրավիրեն իրեն. Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Տեր Փառեն քահանա Առաքելյանը ցուցմունք չի տվել»,- այս մասին Քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության քննաչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Տեր Փառանը պնդել է, որ իրեն իրավապահ մարմին հրավիրեն փաստաբանի հետ, իսկ վաղ իրենք կներկայանան։

Նշենք, որ Տեր Փառեն քահանա Առաքելյանը քիչ առաջ դուրս եկավ քննչական բաժնից։ Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, միայն նշեց, որ իր մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվել։

Հիշեցնենք, որ այսօր առովոտյան Արագածոտնի թեմի առաջնորդարանում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել, իրավապահները միանգամից մի քանի հոգևորականի տարել են Քննչական կոմիտե։ Փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ հոգևորականներին, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջանորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։

Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել էր, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Քննչական կոմիտեում է գտնվում։

Նշենք նաև, որ հոգևորականները բերման են ենթարկվել իրենց բնակարաններում խուզարկությունից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց առնչվող գործը կապված է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնած այն տեղեկությունների հետ, որ իրեն 2021-ին ստիպել են հավաքների մասնակցել։ Ինքը՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարություն էր տարածել, որ ինքը հաղորդում չի ներկայացրել իրավապահներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաղորդումը ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան