Ալիևը հայտարարել է, որ TRIPP-ը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ադրբեջանի նախագահականը մանրամասներ է հայտնել  երկրի նախագահ Իլհամ Ալիևի և   ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի Բաքվում այսoր կայացած հանդիպման մասին։

Նշվում է, որ շնորհավորելով Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հաջողությունների համար՝ Էլինա Վալտոնենը նշել է դրանց կարևորությունը ԵԱՀԿ տարածքում խաղաղության և կայունության վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համար։ Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, կդադարեցվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Ալիևն էլ ընդգծել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց ականատես է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ստեղծում են խաղաղության օրակարգի առաջխաղացման պայմաններ։ Նա անդրադարձել է TRIPP նախագծի կարևորությանը, որի իրականացման  հետ կապված, նրա բնորոշմամբ,  Հայաստանը պարտավորություն է ստանձնել Վաշինգտոնում տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից՝ հավելելով, որ այն  օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի