ԵԱՀԿ գործող նախագահին Բաքվում ընդունել են Ալիևն ու Բայրամովը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենն այցով Բաքվում է։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Միաժամանակ, Վալտոնենը X-ի իր միկրոբլոգում նշել է, որ լավ քննարկումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի  և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի կապակցությամբ։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի իրականացմանը և վստահության ամրապնդման միջոցառումներին»,- նշել է նա։

Վալտոնենը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ իր հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Նա ասել է, որ անհամբեր սպասում է լսել նրանց արժեքավոր կարծիքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջխաղացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բայրամովի ու ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպման մասին նշում է, որ քննարկվել են Ադրբեջանի և Ֆինլանդիայի երկկողմ հարաբերությունները, Ֆինլանդիայի՝ ԵԱՀԿ նախագահության առաջնահերթ ոլորտները, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Բայրամովը նաև ֆինն գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, գրավյալ Արցախի տարածքներում վերակառուցման և շինարարական աշխատանքների, տեղահանված անձանց վերադարձի միջոցառումների և ականազերծման սպառնալիքի մասին։

Քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ջեյհուն Բայրամովը նշել է Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին և ստորագրված համատեղ հռչակագիրը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հաջորդ քայլերը և, իբր, Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը։

Նշվել է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար։ Կողմերը գովաբանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա  ինստիտուտների գործունեությունը դադարեցնելու որոշումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է։

Այսօր է հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ գործող նախագահին, քանի որ նա մասնակցել է երկրի ընդդիմության ցույցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի