Քահանաներին բերման են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդման հիման վրա հարուցված վարույթով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և 6 հոգևորականների բերման են ենթարկել` նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործողություններն իրականացվել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած հաղորդման հիման վրա:

«Դանիել Իոաննիսյանն իր ղեկավարած ՀԿ-ի միջոցով ուղարկել է հաղորդում: Մենք այս մասին տեղեկացել ենք խուզարկության թույլտվություն տալու որոշումից, որն այս պահին Երևան քաղաքի քննչական վարչության շենքում է»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:

Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իր ղեկավարած ՀԿ-ի հաղորդման հիման վրա են իրականացվում գործողությունները: Ավելի ուշ կազմակերպությունը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված է․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար: Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը:  (Ընդգծված հատվածի առնչությամբ Դանիել Իոաննիսյանն ավելի ուշ Factor TV-ի հարցին ի պատասխան նշել է, որ հաղորդագրության մեջ վրիպում են թույլ տվել և տեքստում պետք է լինի ոչ թե «հանրահավաքներին մասնակցելը», այլ «մասնակցելուն պարտադրելը»)։ Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:

Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք: Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»։

 

 

 

Նշենք, որ հաղորդումը վերաբերում է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային ՀԸ եթերում արված հայտարարություններին: Այդ հարցազրույցում հոգևոր հովիվը պնդել էր, որ ինքը մասնակցել է ընդդիմության 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր կամքով:

«Հրահանգը եղել է, որ պետք է մասնակցեմ բոլոր ցույցերին: Եթե չգնայի, խնդիրներ կլինեին, պետք է բացատրեի` ինչու չեմ գնում, ուրեմն քաղաքական հայացքներ ունեմ, եթե չեմ գնում: Այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր,- պնդել էր Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Նշենք, որ ՔԿ-ն հայտնում է՝ կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ` իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց Արա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ բերման ենթարկված հոգևորականներն ունեն վկայի կարգավիճակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան