ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Քենեդիի սպանությանը վերաբերող 350 էջ արխիվային փաստաթղթեր է փոխանցել ամերիկացի սենատորին

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը հանրապետական ​​սենատոր Աննա Պաուլինա Լունային է փոխանցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, գրում  է Meduza-ն։

Աննա Պաուլինա Լունան, որը Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևից ստացել է 350 էջանոց փաստաթղթերը, հայտարարել է փոխանցման մասին:

«Փորձագետների խումբ է ուղարկվում իմ գրասենյակ՝ փաստաթղթերի թարգմանությունը և լիարժեք վերլուծությունը սկսելու համար: Մենք նյութերը կհրապարակենք հնարավորինս շուտ»,- գրել է նա:

Սենատորի խոսքով՝ Կոնգրեսը փորձել է ստանալ այդ փաստաթղթերը դեռևս 1990-ականներին, բայց մերժվել է: Այժմ դրանց հասանելիությունը տրամադրվում է «պատմության մեջ առաջին անգամ»:

Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ սենատորի խնդրանքով փոխանցել են արխիվային փաստաթղթերի հավաքածուն, որը «պաշտոնապես կհրապարակվի Ռուսաստանում նոյեմբերին»։

«Սա հանրությանը լրացուցիչ հասանելիություն կապահովի սպանության ողբերգական հանգամանքների վերաբերյալ նյութերին»,- հայտարարել են դեսպանատնից։

Նշվում է, որ այդ փաստաթղթերից շատերը ներկայացվել են Քենեդիի հուղարկավորության ժամանակ խորհրդային ներկայացուցիչ Անաստաս Միկոյանի կողմից։

Ջոն Քենեդին սպանվել է Դալլասում 1963 թվականի նոյեմբերի 22-ին, երբ կնոջ՝ Ժակլին Քենեդիի հետ նստած էր բաց նախագահական լիմուզինում։ Հետաքննությունը եզրակացրել է, որ Քենեդիի վրա կրակել է նախկին ծովային հետևակային Լի Հարվի Օսվալդը՝ գործելով միայնակ։ Օսվալդը նախկինում մոտ երեք տարի ապրել է ԽՍՀՄ-ում։ Նա ձերբակալվել է սպանությունից գրեթե անմիջապես հետո, իսկ երկու օր անց, երբ ոստիկանությունը նրան ուղեկցում էր մեկ այլ բանտ տեղափոխվելու համար, ամբոխի կողմից կրակոց է արձակվել նրա որովայնին։ Օսվալդը մահացել է հիվանդանոցում։

2024 թվականին նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ: Փաստաթղթերի մեծ մասն արդեն հրապարակվել է, սակայն ԿՀՎ-ն, Պենտագոնը և Պետքարտուղարությունը հրաժարվել են որոշ փաստաթղթեր հրապարակել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի