Նոր բախումներ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին․ աֆղանական կողմը հայտնում է առնվազն 12 զոհի մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աֆղանստանում աֆղանական և պակիստանյան ուժերի միջև նոր մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 12 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտարարել է «Թալիբան»-ը։ Նոր բախումները խաթարել են փխրուն խաղաղությունը, որը կարճ ժամանակով հաստատվել էր երկրների միջև շաբաթավերջյան մարտերից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել, գրում է Arab news-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ Իսլամաբադը պահանջել է, որ Աֆղանստանի «Թալիբան»-ի վարչակազմը միջոցներ ձեռնարկի Պակիստանում հարձակումներն ակտիվացրած զինյալների դեմ՝ պնդելով, որ նրանք գործում են Աֆղանստանի ապաստարաններից։ «Թալիբան»-ը հերքում է Աֆղանստանում պակիստանցի զինյալների ներկայությունը։

«Այսօր վաղ առավոտյան պակիստանյան ուժերը հարձակումներ են սկսել։ Առնվազն 12 քաղաքացիական անձ նահատակվել է, իսկ ավելի քան 100-ը՝ վիրավորվել»,- X-ում գրել է թալիբների խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։

Թալիբները նաև հայտարարել են, որ սպանել են «մեծ թվով պակիստանցի զինվորների», գրավել նրանց դիրքերն ու կենտրոնները, առգրավել զենքերն ու տանկերը, «ոչնչացրել» նրանց ռազմական օբյեկտների մեծ մասը։

Պակիստանի պաշտոնյաները բախումների համար մեղադրել են թալիբներին և հայտնել, որ սահմանի իրենց կողմում վիրավորվել է չորս քաղաքացիական անձ։

««Թալիբան»-ի ուժերը հարձակվել են Չամանի շրջանի մոտակայքում գտնվող պակիստանյան դիրքի վրա»,- ասել է Պակիստանի շրջանի տարածաշրջանային ադմինիստրատոր Հաբիբ Ուլլա Բանգուլզայը։

Ըստ նրա՝ մարտերը շարունակվել են մոտ հինգ ժամ՝ հավելելով, որ պակիստանյան ուժերը «հետ են մղել» հարձակումը։

Չնայած երկու երկրների անվտանգության ուժերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում 2600 կմ երկարությամբ վիճելի սահմանի երկայնքով, անցյալ շաբաթվա մարտերն ամենաթեժն էին 2021 թվականին Քաբուլում թալիբների կողմից իշխանությունը գրավելուց ի վեր։ Երկրները փակել են իրենց սահմանի երկայնքով մի քանի անցակետեր՝ դադարեցնելով առևտուրը և երկու կողմերում թողնելով բազմաթիվ բեռնատար մեքենաներ։

Պակիստանն ապրանքների և սննդի մատակարարման հիմնական աղբյուրն է ցամաքով շրջապատված, աղքատ Աֆղանստանի համար։ Անցյալ շաբաթվա բախումները միջազգային մտահոգություն  են առաջացրել, Չինաստանը երկու երկրներին էլ կոչ է արել պաշտպանել իրենց քաղաքացիներին և ներդրումները, Ռուսաստանը զսպվածության կոչ է արել, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է օգնել վերջ դնել հակամարտությանը։

Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածությունը համընկել է այս ամիս թալիբների արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքիի՝ Հնդկաստան այցի հետ, որը Պակիստանի գլխավոր հակառակորդն է։

Հնդկաստանն ու Աֆղանստանը Մութթաքիի այցի ընթացքում որոշել են  բարելավել կապերը․ Նյու Դելին հայտարարել է, որ կվերաբացի իր դեսպանատունը Քաբուլում, իսկ թալիբները հայտարարել են, որ իրենց դիվանագետներին կուղարկեն Հնդկաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի