Ինչո՞ւ է Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը նախկինում գազի սակագնի մեջ ներառված կորուստների չափը նվազեցնելու փոխարեն բարձրացրել․ Քննիչ հանձնաժողովը կպարզի․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազի սակագնի մեջ ներառված կորուստների չափը, որը 5,37 տոկոս էր կազմում դեռևս 2002 թվականից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջին տարիներին բարձրացրել է և կորուստների տեսակարար կշիռը սակագնի մեջ դարձրել 6,37 տոկոս, ինչն անհասկանալի է։

Այս մասին այսօր ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

«Ստեղծված է քննիչ հանձնաժողով, պետք է հրավիրենք և քննենք այդ փաստաթղթերը՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ ներդրումներ չեն կատարվել կորուստների չափը նվազեցնելու համար»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ 1 տոկոս կորուստը հավասար է 20 մլն խմ գազի, իսկ եթե դա բազմապատկում ենք գազի սակագնով, պարզ է դառնում, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը։

Միքայել Մելքումյանը հանձնաժողովի մասնակիցներին խորհուրդ տվեց հանգամանալից ուսումնասիրել Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված գազի պայմանագիրը՝ սակագնի նվազեցման վերաբերյալ ռուսական կողմի հետ փաստարկված խոսելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։