Հայաստանում «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ կստեղծվի, որը մեր՝ ԱՄՆ և Կանադա կատարած աշխատանքային այցի հերթական արդյունքներից մեկն է. Տիգրան Ավինյան

Լուրեր

14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
Բոլորը

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: ՄՍՀՀ-ն կօգտագործվի հայկական համալսարանների, տեղի, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու համար:

Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է. «Սա մեր՝ ԱՄՆ և Կանադա կատարած աշխատանքային այցի հերթական արդյունքներից մեկն է: «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը կնպաստի կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և  փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը: Մենք մեծապես կարևորում ենք Քրիսթին Սիմոնի և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի դերը այս գործընթացում և շնորհակալություն հայտնում նրանց Հայաստանին և կառավարության բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Նաև շնորհակալ ենք Հայաստանի ամերիկյան համալսարանին՝ ի դեմս պարոն Տեր-Կյուրեղյանի, ում հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը»:

Հետազոտական թեմաների հետ կապված առաջնահերթությունները կսահմանվեն փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի կողմից: Կառավարության, ՀԱՀ-ի և ՄՍՀ կողմից նշանակված փորձագետների հանձնաժողովը կուսումնասիրի հետազոտական թեմաները, առաջարկություններ կներկայացնի և դիմումներ կընդունի հայկական համալսարաններից ու փորձագետներից:

Բացի վերոնշյալից՝ ՄՍՀՀ-ն կրթաթոշակներ կշնորհի բակալավրիատում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորող ուսանողներին: Փորձագիտական հանձնաժողովը կհայտարարի թեմաները և կրթաթոշակի դիմումներ կընդունի հետաքրքրված ուսանողների կողմից: Ծրագրի այս բաղադրիչի նպատակն է հետազոտական կարողությունների զարգացումը համալսարանների ուսանողների մոտ:

Հետազոտական ծրագրերի և կրթաթոշակների դիմումները ներկայացնելու համար մանրամասն ցուցումները մոտ ապագայում կհրապարակվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից: