Ռուսական հարվածների հետևանքով Խարկովում 60-ից ավելի մարդ է վիրավորվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 14-ի գիշերը Ուկրաինայի վրա 96 անօդաչու թռչող սարք են արձակել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ ժամը 8:30-ի դրությամբ՝ դրանցից 69-ը խոցվել է, գրում է Current time-ը։

Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկացմամբ՝ Կիրովոգրադի մարզի Դոլինսկա և Նովոպրաժսկա համայնքներում վնասվել են կարևորագույն ենթակառուցվածքները։ Հրդեհներ են բռնկվել մի քանի վայրերում, սակայն ոչ ոք չի տուժել։ Հինգ բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Սումիում ռուսական հարվածից հետո ոչ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։

Խարկովում վնասվել են եռահարկ հիվանդանոց, ձեռնարկության շենք և մեքենաներ։

«Թշնամական  հարվածի պահին հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդները տեղափոխվել են մեկ այլ բժշկական հաստատություն»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Խարկովի և Խարկովի մարզի վրա ռուսական հարձակումների հետևանքով վիրավորվել է 62 մարդ։ Բացի այդ, հիվանդանոցի 50 հիվանդներ «սուր սթրեսային ռեակցիա» են ունեցել բժշկական հաստատության վրա ավիառումբի հարվածից հետո։

Փրկարարների տվյալներով՝ Խարկովի Սալտովսկի շրջանի հիվանդանոցի տարածքում գտնվող միահարկ ավտոտնակ-շենքը մասամբ ավերվել է, վնասվել է հիվանդանոցի շենքը և օժանդակ շինությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի