Մոսկվայի կենտրոնում չեչենների կողմից առևանգված բլոգեր Արեգ Շչեպիխինը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը հայազգի բլոգեր Արեգ Շչեպիխինին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ատելություն հրահրելու և այլ հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Շչեպիխինին մեղավոր ճանաչել, դատապարտել նրան հինգ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում»,- հայտարարել է դատավորը։

Դատարանը նաև Շչեպիխինին երկուսուկես տարով արգելել է կայքեր կառավարել։ Դատախազությունը միջնորդել էր հայազգի բլոգեր Արեգ Շչեպիխինին վեց տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում, գրում է Meduza-ն։ Դատախազության ներկայացուցիչը նաև խնդրել էր Շչեպիխինին չորս տարով արգելել կայքեր կառավարել։

Շչեպիխինը մեղադրվում է բռնության սպառնալիքով ատելություն հրահրելու (ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ), ծայրահեղականության կոչ անելու (280-րդ հոդվածի 2-րդ մաս) և հավատացյալների զգացմունքները վիրավորելու (148-րդ հոդվածի 1-ին մաս) մեջ։

Եզրափակիչ ճառերի ժամանակ պաշտպան Օքսանա Սոտնիկովան նշել է, որ Շչեպիխինը որևէ բռնություն չի կիրառել, ընդունել է մեղքը և զղջացել։ Նա խնդրել է մեղադրանքը վերաորակել բռնության սպառնալիքից բռնության սպառնալիքի խթանման, որն ավելի մեղմ հանցանք է։

«Իմ պաշտպանյալը խորապես ափսոսում է դրա համար, զղջում է և խնդրում է մեղմ պատիժ։ Ես խնդրում եմ, որ նա չզրկվի ազատությունից և ազատ արձակվի կալանքից դատարանի դահլիճում»,- հայտարարել է փաստաբանը։

Արեգ Շչեպիխինն առևանգվել էր հունիսի 3-ի երեկոյան Մոսկվայի Յարոսլավսկի կայարանի մոտ: Մի քանի անձինք բռնել էին նրան և ստիպողաբար նստեցրել սև Mercedes-ի բեռնախցիկը: Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է և՛ առևանգողներին, և՛ Շչեպիխինին: Հունիսի 6-ին դատարանը նրան կալանավորել էր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի