Հայտնաբերվել է 415 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լուրեր

02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5310 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 ավտոմեքենա․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 214 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1139, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 11, վարելու ընթացքում ծխելու՝ 579, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 367, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 265 և 1779 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 99-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 78-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15517 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 498, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 53, չամրակապված վարելու՝ 4057, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 187, վարելու ընթացքում ծխելու՝ 508, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 685, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 119, արագության գերազանցման՝ 2738 և 3872 այլ իրավախախտում։ 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1053-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 864-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 40 բեռնատար, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։