Կուբան հերքում է Ուկրաինայի պատերազմին Ռուսաստանի կողմից մասնակցությունը

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Կուբան մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքները՝ Ուկրաինայի պատերազմին իր ներգրավվածության և կուբացի քաղաքացիներին ռազմական գործողություններին ուղարկելու վերաբերյալ, փոխանցում է DW-ն։

«Կուբան հերքում է կեղծ մեղադրանքները, որոնք տարածում է ԱՄՆ վարչակազմը՝ իբր Կուբան մասնակցում է Ուկրաինայի զինված հակամարտությանը»,- ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հոկտեմբերի 11-ին հրապարակված հայտարարության մեջ։

Ննշվում է նաև, որ 2023 թվականի սեպտեմբերից 26 կուբացի դատապարտվել է 5-ից 14 տարվա ազատազրկման՝ վարձկանության մեղադրանքով, այն բանից հետո, երբ հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե Կուբայի քաղաքացիներին ուղարկում են ռազմաճակատ։

«Մենք տեղեկություն ունենք, որ կուբացի քաղաքացիներ են կռվում Ռուսաստանի կողմում՝ Ռուսաստանի պատերազմի ընթացքում Ուկրաինայի դեմ»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ «կուբայական ռեժիմը չկարողացավ պաշտպանել իր քաղաքացիներին՝ նրանց օգտագործվելուց որպես խաղաքարեր ռուս-ուկրաինական պատերազմում»։

Ավելի վաղ «Ցանկանում եմ ապրել» («Хочу жить») կոչվող ուկրաինական նախաձեռնությունը, որը կոչ է անում օտարերկրյա զինվորներին հանձնվել, հայտարարել էր, որ իր տրամադրության տակ կան տվյալներ ավելի քան հազար կուբացի վարձկանների մասին, որոնց Ռուսաստանը հավաքագրել է 2023 թվականի սկզբից։

«Մենք վստահ տվյալներ ունենք 1,028 կուբացիների անունների և անձնական տվյալների մասին, որոնք 2023–2024 թվականներին պայմանագիր են կնքել Ռուսաստանի զինված ուժերի հետ»,-նշել են պետական այս ծրագրի հեղինակները։

Կուբայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները «չունեն հստակ տեղեկություն այն կուբացիների մասին, ովքեր սեփական նախաձեռնությամբ կամ երկու կողմերի զինված ուժերի կազմում մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմին»։

«Անվիճելի է միայն մեկ բան՝ նրանցից և ոչ մեկը չի վայելում Կուբայի աջակցությունը, խրախուսանքը կամ համաձայնությունը»,-ընդգծել է նախարարությունը։

Կուբայից Ռուսաստան մեկնած քաղաքացիների հարազատները ավելի վաղ պատմել էին լրագրողներին, որ իրենց մտերիմներին խաբեությամբ են հավաքագրել՝ սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարությունների միջոցով։